Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունները։
«Սա մեծ պատիվ է ինձ համար։ Բայց ես կցանկանայի գրել իմ պատմությունը: Լեո Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես նոր եմ սկսել իմ ճանապարհը։ Երբեմն նման համեմատությունները կարող են խանգարել ինձ»,- 17-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Յամալը պայմանագրային պարտավորություններ ունի «Բլաուգրանայի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Լամինը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։