Ջամալ Մուսիալան հայտնել է իր մանկության սիրելի ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան իր սիրելի ֆուտբոլիստ է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։

«Մանկությանս մարզաշապիկի հետևի մասում ես գրեթե միշտ ունեցել եմ Մեսսիի անունը։ Ունեի նաև Նեյմարի մարզաշապիկը, բայց Մեսսին իմ հերոսն էր, իմ սիրելի ֆուտբոլիստը», – Մուսիալայի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։