«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը պատրաստ է անգլիացուն վաճառել 2025 թվականին։ Սաուդյան թիմերը (որոնց անունները չեն նշվում) պատրաստ են առաջիկա ամռանը պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը 24 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։