Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
27-ամյա ֆուտբոլիստը վերջերս խոստովանել է, որ պատրաստ է իր կարիերայում նոր մարտահրավերի։ Իհարկե, անմիջապես տեսադաշտում են հայտնվել հարուստ ակումբներ Սաուդյան Արաբիայից։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված են «Ալ-Իթիհադը», «Ալ-Հիլալը», «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին»:
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը հենց «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։