«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին։
Ինչպես հայտնում է Football-Italia-ն, «Ինտերի» ղեկավարությունը ծրագրում է շուտով քննարկել իտալացու հետ նոր համաձայնագիրը։ Ֆեդերիկո Դիմարկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմի կազմում անցկացրած 18 խաղում ֆուտբոլիստը խփել է երեք գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։