ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելուց հետո ասել է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան է, որ պետք է որոշի լավագույններին։
«Եթե ցանկանում եք իմանալ, թե ով է լավագույնն աշխարհում, դա որոշում է ՖԻՖԱ-ն, քանի որ բոլորը քվեարկում են, այն թափանցիկ է, օբյեկտիվ և ներառական»,- ասել է Ինֆանտինոն։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը ֆավորիտ էր «Ոսկե գնդակի» համար պայքարում, որն ի վերջո հաղթեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։