Կառլո Անչելոտտի. «Զգացմունքներն են միակ պատճառը, որ ֆուտբոլում 48 տարի անց ես դեռ ողջ եմ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ զգացմունքներն իր կյանքի կարևոր բաղադրիչն են։

«Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել և շատ էմոցիաներ է տվել։ Ամենից հաճախ դրանք դրական են, բայց երբեմն՝ բացասական։ Այնուամենայնիվ, զգացմունքները միակ պատճառն են, որ 48 տարի անց ֆուտբոլում ես դեռ ողջ եմ»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, Կառլո Անչելոտտին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2024 թվականի լավագույն մարզիչ։