«Բավարիան» որոշում է կայացրել Քինգսլի Կոմանի ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել Քինգսլի Կոմանի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը, ակումբի ղեկավարությունը որոշել է չբաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Բավարիան» որոշել է Կոմանին պահել մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ նա ի վիճակի է օգնել իր առջև դրված խնդիրներին։

Նշվում է, որ Կոմանի հետ կապված իրավիճակը կվերանայվի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։