Միխայիլ Մուդրիկը դոպինգ թեստ է հանձնել

«Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը դրական դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է Tribuna-ն։

Ֆուտբոլիստի «Ա» նմուշում արգելված նյութ է հայտնաբերվել։ Հոկտեմբերի վերջին կիսապաշտպանից վերցվել է դոպինգ թեստ, որը տվել է դրական արդյունք։

Ակնկալվում է, որ «B» նմուշի պատասխանը կհայտարարվի առաջիկա օրերին:

Մուդրիկը «Չելսիում» է հանդես գալիս 2023 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում գրանցել է երեք գոլ և 5 արդյունավետ փոխանցում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։