«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:
Անգլիական ակումբը դիտարկում է նաև հունվարին 26-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերելու տարբերակը:
Կոլո-Մուանիին ՊՍԺ-ն գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 2023 թվականի սեպտեմբերին 95 միլիոն եվրոյով։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 30 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ռանդալը դադարել է կանոնավոր կերպով հայտնվել փարիզցիների մեկնարկային կազմում և ակումբի կազմում անցկացրած 14 խաղում խփել է ընդամենը 2 գոլ։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված չէ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։