«Բարսելոնան» ամռանը կփորձի ձեռք բերել աստղային հարձակվողին

Կատալոնական «Բարսելոնան» կփորձի Էրլինգ Հոլանդին ձեռք բերել 2025 թվականի ամռանը։

Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, ակումբը կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկուն հաջորդ մրցաշրջանում դժվար կլինի խաղալ ամբողջ ուժով, քանի որ հանդիպումները շատ են, բացի այդ, ակումբը մտահոգված է վերջին հանդիպումներում լեհ հարձակվողի ցուցադրած խաղով:

Բացի այդ, «Բարսելոնայում» կարծում են, որ Հոլանդը պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» 115 ֆինանսական խախտումների գործով ի վնաս մանչեսթերյան ակումբին որոշում կայացնելու դեպքում: Էրլինգի պայմանագրում ազատման կետ կա, որը գործարկվելու է 2025 թվականի ամռանը:

Նշվում է, որ Հոլանդը ցանկություն է հայտնել խաղալ «Բարսելոնայում», իսկ ակումբի նախագահ Ժոան Լապորտան լավ հարաբերություններ ունի հարձակվողի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։

Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականին։ 24-ամյա նորվեգացու ազատման կետը կազմում է 150 միլիոն եվրո։