«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։ Պորտուգալացի մարզչի վրա ճնշումն ուժեղացավ Ա Սերիայի տնային խաղում «Ջենոայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո։
«Ռոսոներիները» 15 խաղից հետո 23 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը:
«Դա ժամանակ է պահանջում: Մենք սկսում ենք հասկանալ մարզչի պահանջները, բայց որոշ բաների համար պատասխանատու ենք միայն մենք՝ ֆուտբոլիստներս։
Օրինակ՝ վստահությունը մրցակիցների դարպասի առաջ, մեր որոշումները գրոհներն ավարտելու հարցում։ Դա կախված է մեզանից: Մարզիչը լավ գաղափարներ ունի, նա ակտիվ աջակցման կարիք ունի, և անձամբ ես զգում եմ տարբերությունը, երբ դա տեղի է ունենում: »,- Լեաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։