«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնել է տեղափոխվել բրազիլական «Կորինտիանս» ակումբ։
Ինչպես հայտնում է BolaVip-ը, բրազիլական ակումբի ղեկավարությունը դեռ ֆինանսներ է փնտրում գործարքը փակելու համար։ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կհոգա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու ծախսերի 100%-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ Պոգբան 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է այս ժամկետը մինչև մեկուկես տարի, ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։
Նոյեմբերի վերջին «Յուվենտուսը» խզեց պայմանագիրը կիսապաշտպանի հետ։