Ուսման Դեմբելեն պատասխանել է մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հարաբերությունների մասին հարցին: Էնրիկեն դժգոհ է ֆուտբոլիստի կարգապահությունից, իսկ Ուսմանին դուր չի գալիս մարտավարությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը լարված հարաբերություններ ունի ֆրանսիացի վինգերի հետ։
«Ինչպես Լուիս Էնրիկեն ասաց ասուլիսում, մենք եղբայրներ չենք, նա իմ հայրը չէ։ Մենք եղբայրներ չենք: Մենք մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերություններ ունենք: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ՊՍԺ-ն զարգանա, տիտղոսներ նվաճի, լավ խաղա ու բոլորին ուրախացնի»,- ասել է Ուսման Դեմբելեն։