Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստ Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե որն է իր գլխավոր անհատական մրցանակը, որը կարող է նվաճել «Golden Boy-ից» հետո
«Եթե ես հաղթեմ «Բարսելոնայի» հետ, հատկապես Չեմպիոնների լիգայում, ավելի մեծ հնարավորություն կունենամ նվաճելու անհատական գավաթը՝ «Ոսկե գնդակը», որը բոլոր ֆուտբոլիստների երազանքն է:
Ոչ մի ֆուտբոլիստ չի ստանում անհատական պարգևներ, քանի դեռ չի կարողանում որևէ բան հաղթել իր թիմի հետ միասին: Այդպես հաջողության հասնելն անհնար է։ Ուստի կոլեկտիվ հաղթելով ես ավելի մոտ կլինեմ անհատական մրցանակներին, քանի որ մեկը մյուսի հետեւանք է», – ասել է Լամին Յամալը։