Կարիմ Բենզեման` ԱԱ 2034-ը Սաուդյան Արաբիայում անցկացնելու մասին

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Սաուդյան Արաբիայի մասին, որն ընդունելու է 2034 թվականի աշխարհի առաջնությունը։

«Կարծում եմ՝ սաուդյան ֆուտբոլը փոխվում է։ Ես հավատում եմ, որ 10 տարի հետո Սաուդյան Արաբիան պատրաստ կլինի։

Կարծում եմ` հյուրերին կզարմացնի այստեղի երկրպագուների կիրքը յուրաքանչյուր խաղում։

Հասկանալու համար պետք է գալ և ներկա լինել հանդիպմանը: Կարծում եմ՝ աշխարհը կզարմանա սաուդցի երկրպագուներից։

Այստեղ կան անհավանական բաներ և խորհրդանշական վայրեր: Մարդիկ բարեհամբույր են, և դու քեզ հիանալի ես զգում այստեղ», – ասել է Կարիմ Բենզեման