Խավի Միգելը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի մասին, ով վնասվածք է ստացել «Լեգանեսի» դեմ խաղում, վնասելով աջ ոտքի կոճը։ Իսպանացին խաղադատ դուրս չի գա 3-4 աբաթ։
««Բարսելոնան» արդեն աշխատում է, որպեսզի Լամին Յամալը 100%-ով պատրաստ լինի Իսպանայի Սուպերգավաթի խաղարկությանը:
Նա անպայման կմեկնի թիմի հետ, և նպատակը նրան մի քանի րոպե տրամադրելն է «Ատլետիկի» դեմ խաղում», – ասել է Խավի Միգելը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Լա Լիգայի 19-րդ տուրում մրցելով Մադրիդի «Ատլետիկի» դեմ։