Կատալոնական «Ժիրոնայի» մարզիչ Միշելը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա: Այս մասին հայտնում է ESPN-ը։
«Ժիրոնայի» մարզիչը համարվում է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու ֆավորիտը: Իր վերջին 11 հանդիպումներում «Սիթին» երկու անգամ ոչ-ոքի է խաղացել, կրել 8 պարտություն և միայն մեկ հաղթանակ տարել։
Պեպ Գվարդիոլային փոխարինելու մեկ այլ հավանական թեկնածու է Խաբի Ալոնսոն։