Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Լամին Յամալը վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի վինգեր Լամին Յամալի վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Լեգանեսի» հետ խաղում (0:1):

«Լամին Յամալը հարված է ստացել աջ կոճին կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, «Լեգանեսի» դեմ խաղի ժամանակ։ Երկուշաբթի օրը անցկացված թեստերը ցույց են տվել, որ ֆուտբոլիստը 1-ին աստիճանի կոճի կապանների վնասվածք է ստացել:

Սպասվում է, որ Յամալը բաց կթողնի երեքից չորս շաբաթ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։