«Պալմեյրասի» կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեիսն հայտնվել է եվրոպական գրանդի տեսադաշտում։
18-ամյա ֆուտբոլիստին գնելու հավակնորդների ցուցակը համալրել է Միլանի «Ինտերը», հայտնում է GOAL Brasil-ը։
Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», պատրաստ են «ներաձուրիների» հետ մրցել բրազիլացի երիտասարդ աստղի համար պայքարում:
Սակայն այս պահին «Պալմեյրասը» չի պատրաստվում վաճառել երիտասարդ կենտրոնական պաշտպանին։
Վիտոր Ռեիսը Բրազիլիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո: