Գարի Նևիլ․ «Ես նման բանի համար հեռացվեցի խաղադաշտից»

Գարի Նևիլը քննադատել է Քայլ Ուոքերին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նրա պահվածքի համար։

Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (0:2) հանդիպման 38-րդ րոպեին «Սիթիի» պաշտպանը սեփական տուգանային հրապարակի մոտ գցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին։

Դրվագից հետո դանիացին վազել է դեպի անգլիացին, ակտիվորեն արտահայտելով իր բողոքները և իր ճակատը մոտեցրել Քայլի դեմքին: «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանն ընկել է գետնինն։ Կոնֆլիկտի արդյունքում մրցավար Էնթոնի Թեյլորը դեղին քարտ է ցույց տվել Ուոքերին ու Հոյլունդին։

«Ես նման բան արեցի շատ տարիներ առաջ Մաքմանամանի դեմ, դերբիում և դրա համար հեռացվեցի խաղադաշտից: Բանն այն է, որ նա գլուխն առաջ է դրել։

Ուոքերը հրեց նրան և սայթաքեց։ Ես վստահ չեմ, ոչ: Սա վատ արարք է Ուոքերի կողմից։ Նա մի փոքր ամաչելու է, երբ վերանայի այս պահը»,- ասել է «Յունայթեդի» նախկին պաշտպանը։