Էնցո Մարեսկան բացատրել է, թե ինչու «Չելսին» այս մրցաշրջանում տիտղոսներ չի նվաճի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) խոսել է այս մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին։

«Մենք հնարավորություններ ստեղծեցինք: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Մենք արժանի էինք հաղթանակի:

Պայքար տիտղոսի համար։ Խոսքը այն մասին չէ, թե քանի հանդիպում ենք մենք հաղթել: Խնդիրը իրատես լինելն է։ Կան բաներ, որոնք մենք պետք է ավելի լավ անենք: Այդ իսկ պատճառով ես ասացի, որ մենք պատրաստ չենք տիտղոսի համար պայքարելու», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն։