Բրունո Ֆերնանդեշն այս ցուցանիշով առաջինն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

Բրունո Ֆերնանդեշը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաշատ 11 մետրանոցն իրացրած ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում։

«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2:1) կիսապաշտպանը 88-րդ րոպեին գրավել է դարպասը 11 մետրանոց հարվածից շնորհիվ։

Պրեմիեր լիգայի հանդիպումներում Բրունոն իրացրել է 25 11 մետրանոցներից 21-ը և ակումբի պատմության մեջ լավագույն արդյունքը գրանցեց առաջնությունում դիպուկ հարվածներով:

Պորտուգալացին շրջանցել է Ուեյն Ռունիին, ով առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 28 փորձերից 20 11 մետրանոց է հստակ իրացրել։