Անցած շաբաթա վերջին կայացան Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի խաղերը։ Այսքան երկար ժամանակահատվածի արդյունքներով կարելի է առանձնացնել առաջնությունում ամենաքիչ գոլ բաց թողած երկու թիմերի։
Խոսքը «Ատլետիկո Մադրիդի» և «Ռեալ Սոսյեդադի» մասին է։ Երկու թիմերն էլ բաց են թողել 11 գնդակ: Նշենք, որ հաջորդը Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկն» են՝ 16-ական բաց թողած գոլերով:
Լա լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի դեկտեմբերի 20-ին «Ժիրոնա» – «Վալյադոլիդ» խաղով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևեանի ժամանակով 00:00-ին: Հավելենք, որ «Բարսելոնան» այժմ Իսպանիայի առաջնության առաջատարն է։