Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կարող է հեռացվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ վատ արդյունքների պատճառով կարող է հեռացվել: Միաժամանակ մասնագետն ընդգծել է, որ այժմ չի պատրաստվում ինքնուրույն հեռանալ։

«Ես կարող էի ազատվել աշխատանքից: Սա կարող է պատահել: Բայց հիմա հեռանա՞լ։ Ընտրանքներ չկան: Եթե ​​տնօրենների խորհուրդը դժգոհ է ինձնից, նրանք կարող են հեռացնել ինձ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal պորտալը։

Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։