ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր վերաբերմունքն է արտահայտել ընթացիկ մրցաշրջանում իր թիմի խաղի վերաբերյալ քննադատություններին։
«Եթե նայեք վիճակագրությանը, ապա սա իմ լավագույն մրցաշրջանն է որպես մարզիչ: Քննադատությունը հորինված սուտ է։ Սա իմ լավագույն մրցաշրջանն է թվերի առումով։ Սա նաև մեր լավագույն մրցաշրջանն է մեր ստեղծած հնարավորությունների առումով։
Այնուամենայնիվ, ես ունեցել եմ մրցաշրջաններ, որտեղ մեծ հաջողություններ են գրանցվել։ Բայց ես միայն դրական կողմեր եմ տեսնում։ Ուշադրություն մի դարձրեք այն քննադատություններին, որոնք հնչում են մրցաշրջանի սկզբից։ Շատ լրագրողներ ասում էին, որ մեր թիմը լավագույնը չէ նույնիսկ Ֆրանսիայում։
Աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնում, և, հաշվի առնելով Չեմպիոնների Լիգայում առկա դժվարությունները, ես գոհ եմ այս մրցաշրջանից»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Լիգա 1-ի 14 տուրից հետո Էնրիկեի թիմը վաստակել է 34 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։