Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ իրեն դեռևս անհանգստացնում է իր նախկին ակումբը՝ ֆրանսիական ՊՍԺ-ն։
«Ես դեռ փարիզեցի եմ։ Բայց հիմա միայն որպես ՊՍԺ-ի երկրպագու»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը փարիզյան թիմում հանդես է եկել 2018-ից 2024 թվականներին։ Անցած ամառ ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց մադրիդյան գրանդ։