«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է ակումբի հարձակվող Մայքլ Անտոնիոյի վիճակը 2024 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած վթարից հետո։
«Ամենակարևորն այն է, որ նա ողջ է, դա լավ է։ Նա կոտրել է ազդրը, բայց հաստատ կապաքինվի։ Չնայած մենք ուրախ չենք մեզ համար մեկ շատ կարևոր ֆուտբոլիստի կորստի համար, մենք ուրախ ենք, քանի որ նա պատրաստ կլինի։
Այժմ նա ուժեղ է, հավանաբար կվերականգնվի հաջորդ ամիս ու պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ։ Նախ պետք է տղամարդ լինել, իսկ հետո՝ ֆուտբոլիստ»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այս մրցաշրջանում Մայքլ Անտոնիոն ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։