Արդա Գյուլերի դիմաց «Բավարիան» «Ռեալին» առաջարկել է իր ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «Բավարիայի» ղեկավարությունն առաջարկել է «սերուցքայիններին» ֆուտբոլիստների փոխանակում կատարել։ Մյունխենցիները հույս ունեին ֆուտբոլիստին ձեռք բերել 35-ամյա Թոմաս Մյուլերի հետ փոխանակման միջոցով, սակայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվեց գործարքի այս տարբերակից։

Այս մրցաշրջանում Գյուլերն ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։