ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։ Պատժամիջոց կիրառելու համար պատճառ է հանդիսացել Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպան (0:1) ժամանակ ճայթուկների օգտագործումը։

Հաղորդվում է նաև, որ երկրպագուները բարձրացրել են արգելված բնույթի պաստառներ։ Ճայթուկների օգտագործման համար նշանակվել է 20․000 եվրո տուգանք, իսկ պաստառների համար՝ 17.500 եվրո։

Կառույցից հայտնել են, որ ​​եթե սխալները կրկնվեն, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։ Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն ՀՖՖ-ին հանձնարարել է հաջորդ խաղում, որը կայանալու է Հայաստանում, մարզադաշտի 500 նստատեղ դատարկ թողնել՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում: