Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում:
Անգլիական գրանդը ծրագրել է ուժեղացնել կազմը 2025 թվականին։ Լրագրող Փոլ Հերսթի խոսքերով, «Քաղաքայինների» ղեկավարությունը 21-ամյա աստղին համարում է «երազանքի» պայմանագիր:
Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» գիտի, որ «Բայերը» հունվարին չի վաճառի Վիրցին, իսկ ամռանը Մադրիդի «Ռեալը» պայքարի մեջ կմտնի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար։
Ֆլորիան Վիրցի արժեքը Transfermarkt պորտալում գնահատվում է 130 միլիոն եվրո։ Ինչպես գիտեք, գերմանացի ֆուտբոլիստին հավակնում է գնել նաև «Բավարիան»:
Հարձակողական ոճի կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է տասը գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: