Հայտնի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է կարիերան շարունակելու այն տարբերակների մասին, որոնք նախկինում ուներ Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ռոնալդուն երբևէ ցանկացե՞լ է գնալ ՊՍԺ։ Այո՛։ Եղել են ՊՍԺ-ն, «Արսենալը»։ Մինչ նա պայմանագիր կկնքեր «Յուվենտուսի» հետ, կային «Չելսին», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն։ Ռոնալդուն ասել է, որ երբեք չի միանա «Արսենալին»։
Ռոնալդուն հետաքրքրված էր ՊՍԺ-ի նախագծով։ Նա կհարմարվեր ու կփորձեր։ Տեսեք, թե ինչ է նա հիմա անում Սաուդյան Արաբիայում»: – Էվրան ասել է RMC Sport-ին:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Պորտուգալացին ներկայումս հանդես է գալիս «Ալ-Նասրում»: