«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսին։

Այս մրցաշրջանը 30-ամյա ֆուտբոլիստի համար այնքան էլ լավ չի ընթանում վնասվածքների պատճառով, սակայն ակումբը անգլիացուն համարում է երկարաժամկետ հեռանկարում նախագծի համար կարևոր ֆուտբոլիստ։

GiveMeSport-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է շուտով նոր պայմանագիր առաջարկել Սթոունսին: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը մանչեսթերյան գրանդի գույները ներկայացնում է 2016 թվականից, երբ նրան գնեցին «Էվերթոնից» 55,6 միլիոն եվրոյով։