«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» ձգձգվող ճգնաժամը։
«Թիմն այժմ լուրջ ճգնաժամի մեջ է: Այն սկսվել է մի քանի շաբաթ առաջ։ «Սիթին» մարզվում է մեծ մասնագետի կողմից, բայց նույնիսկ նա չունի պատասխաններ։ Գվարդիոլան տարբեր սխեմաներ է փորձում, հիմա նրա համար դժվար է, բայց նա շարունակում է պայքարել»,- հայտնում է Sky Sports-ի փորձագետը։
Հարկ է նշել, որ տասը հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ։ Վերջին հանդիպմանը Խոսեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»։