«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, թե ով է իրեն ամենաշատը դուր գալիս կատալոնական ակումբի կազմից։
«Ներկայիս «Բարսելոնայի» սիրելի ֆուտբոլի՞ստը։ Բոլորը կասեն Լամին Յամալ, բայց ինձ համար դա Կուբարսին է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Պաու Կուբարսին իր դեբյուտը «Բլաուգրանայի» առաջին թիմում նշել է 2024 թվականի հունվարին՝ Չավի Էրնանդեսի գլխավորությամբ:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։