«Բավարիայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Մյունխենի «Բավարիայի» գույները պաշտպանող կանադացի Ալֆոնսո Դեյվիսը հայտնվել է «Լիվերպուլի» տեսադաշտում։ Այս մասին հայտնում են The Athletic-ի լրագրողները։

Լրագրողների տեղեկություններով՝ մերսիսայդյան հսկաներն իրենց առաջնահերթ թիրախներից են համարել պաշտպանին։ Մառախլապատ Անգլիայում նույնպես Ալֆոնսոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն կանադացու համար ավելի նախընտրելի է համարվում «Լիվերպուլի» հետ տարբերակը։

Դեւիսի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 50 մլն եվրո։ Պաշտպանի և Մյունխենի «Բավարիայի» միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։