Թոմաս Մյուլերը կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը Չեմպիոնների Լիգայում

«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում 5։1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։

Մյունխենյան թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը այս մրցաշրջանում առաջին անգամ կարողացավ գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների Լիգայում։

Գերմանացին Չեմպիոնների Լիգայում իր 16-րդ մրցաշրջանն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ, որը համապատասխանում է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռայան Գագսի մրցաշարերի քանակին։

Ինչպես հայտնում է Opta-ն, միայն Լիոնել Մեսսին ու Կարիմ Բենզեման են ավելի շատ մրցաշրջաններում գոլ խփել (18):