«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական խախտումների գործի ընթացքի հետ մեկտեղ մեղադրանքների թիվն ավելանում է

«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է ֆինանսական կանոնակարգերի բազմաթիվ խախտումների մեջ, և գործի ընթացքի հետ մեկտեղ մեղադրանքների թիվն ավելանում է:

Ինչպես նշում է The Times-ը, գործի վերաբերյալ որոշումը կարող է հրապարակվել շուտով` մինչև հունվարի վերջ: Միաժամանակ իրավաբանները նշում են, որ եթե ակումբը բողոքարկի, ապա վարույթը կշարունակվի մինչև հաջորդ մրցաշրջան։

Ընդհանրապես, մինչեւ վերջնական դատավճռի կայացումը շատ ժամանակ կանցնի։ Նախկինում մամուլը գրում էր, որ, հաշվի առնելով գործի ծավալը, «Մանչեսթեր Սիթին» կարող է լուրջ պատիժ կրել՝ անգամ կորցնելով տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայում։