Մադրիդի «Ռեալը» կրկնել է ակումբի հակառեկորդը Չեմպիոնների Լիգայում

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղում (3:2) սահմանեց ակումբի հակառեկորդը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2009/2010 մրցաշրջանից սկսած։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լոս Բլանկոները» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում վեց խաղում սեփական դարպասը երեք գոլ են բաց թողել 11 մետրանոցից։ Մադրիդյան ակումբը նույն ցուցանիշն ուներ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում 15 տարի առաջ։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» վեց տուրից հետո ինը միավորով 18-րդն է Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Ատալանտան» 11 միավորով 9-րդ տեղում է։