Պեպ Գվարդիոլա. «Կցանկանայի զբաղվել այդ մարզաձևով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե երբ է նախատեսում ավարտել մարզչական կարիերան։

«Ես կցանկանայի թողնել ամեն ինչ և գնալ գոլֆ խաղալու, բայց չեմ կարող: Կգա ժամանակ, երբ կզգամ, որ բավական է, և այդ ժամանակ անպայման կանգ կառնեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Ավելի վաղ 53-ամյա մասնագետը հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին» լինելու է իր կարիերայի վերջին ակումբը։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականի հուլիսից։ Նոյեմբերին ակումբը երկարաձգեց պայմանագիրը մարզչի հետ մինչև 2027 թվականի ամառ։