Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվել է երեքշաբթի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վեցերորդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում։
Մինչ ազդրի վնասվածք ստանալը ֆրանսիացի ֆուտբոլիստին հաջողվել է գոլ խփել։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մբապեն բուժզննում կանցնի հինգշաբթի կեսօրին։ Դրանից հետո 25-ամյա ֆուտբոլիստը կիմանա բժիշկների ախտորոշումը և ապաքինման ժամանակաշրջանը։
Ամենայն հավանականությամբ, Կիլիան Մբապեն չի կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» կազմում շաբաթ օրը կայանալիք Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։