ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
«Մեզ համար շատ կարևոր հանդիպում էր, որոշիչ։ Հաղթանակը մեզ համար պարտադիր էր, եթե ցանկանում էինք շարունակել ելույթները Չեմպիոնների Լիգայում։ Սա բոլորի համար պարզ էր:
Մենք լավ խաղացինք։ Մենք գոլ խփեցինք, սա մեզ վստահություն կհաղորդի ապագայի նկատմամբ։ Մենք վայելեցինք այս երեկոն:
Ես դեռ վստահում եմ ֆուտբոլիստներին, նրանք կշարունակեն գոլ խփել։ Եթե նայեք, մենք տիրում էինք ամբողջ հանդիպմանը: Այսօր խաղ կար, որը բոլորին հույս տվեց։
Մենք պետք է շարունակենք պայքարը տիտղոսի համար։ Ես միշտ վստահ եմ եղել: Մեր մարզիչը լավագույնն է աշխարհում, մենք նրա հետ երկարաժամկետ նախագիծ ենք կառուցել»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։