Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Ժիրոնայի» հետ (0:1): Խաղի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։
Ինչպես հայտնում է The English Accent-ը, Սալահը հավասարվել է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդին Չեմպիոնների Լիգայում խփած 11 մետրանոցների քանակով: Նրանք երկուսն էլ վեց անգամ հաջողության են հասել 11 մետրանոցից:
Եթե հաջորդ անգամ Սալահը 11 մետրանոցից գրավի մրցակցի դարպասը Չեմպիոնների Լիգայում, նա կդառնա «Լիվերպուլի» բոլոր ժամանակների ամենաշատ 11 մետրանոցներ իրացնողը: