Միկել Արտետան պատասխանել է հարձակվող Գաբրիել Ժեզուսի մասին հարցին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է հարձակվող Գաբրիել Ժեզուսի մասին լուրերին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հունվարին 27-ամյա Ժեզուսին թույլ կտան այլ թիմ մեկնել։

«Անհեթեթություն», – ասել է Միկել Արտետան:

2024/2025 մրցաշրջանում Գաբրիել Ժեզուսը մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։ Դրանցում հարձակվողը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Transfermarkt-ը Խեսուսին գնահատում է 55 միլիոն եվրո: