«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» լուծումներ է փնտրում պաշտպանական գծում կադրային խնդիրների պատճառով։ Ինչպես հայտնում է Fichajes-ը, մադրիդյան ակումբը կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի հետ։

2022 թվականի վերջում Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա պաշտպանին գնահատում են 50 մլն եվրո։

2024/2025 մրցաշրջանում Լիսանդրո Մարտինեսն անցկացրել է 19 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ Արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։