«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են վաճառել հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են վաճառել հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասին:
Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, ակումբը հասկանում է, որ թիմի կեսից ավելին կարող է վաճառվել, եթե լավ առաջարկներ լինեն ձմռանը կամ ամռանը:

Ղեկավարությունը թույլ կտա մարզիչ Ռուբեն Ամորիմին վերակառուցել թիմը, սակայն դրա համար կպահանջվի մի շարէ ֆուտբոլիստների վաճառել:

Ներկա պահին անձեռնմխելիների թվում են Ամադ Դիալոն, Կոբի Մայնուն, Նուսաիր Մազրաուին, Մատիժս դե Լիգտը, Լենի Յորոն, Անդրե Օնանան և ևս 2-3 հիմնական ֆուտբոլիստներ: