Լուչանո Սպալետին՝ Մատեո Ռետեգիի ցուցադրած խաղի մասին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին պատմել է, թե ինչ է պետք բարելավել «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիին։

«Ռետեգին հիանալի է աշխատում մրցակցի դարպասի առաջ, բայց նա դեռ պետք է կատարելագործվի,և բարելավի իր աշխատանքը ամբողջ դաշտում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

25-ամյա Ռետեգին, ով ծնվել է Արգենտինայում, խաղում է Իտալիայի ազգային հավաքականում։

Ֆուտբոլիստը «Ատալանտա» է տեղափոխվել ամռանը «Ջենոայից» 22 միլիոն եվրո տրանսֆերային արժեքի դիմաց։

Այս ընթացքում Ռետեգին ակումբի կազմում կարողացել է անցկացնել 21 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։