«Լիվերպուլը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Լիվերպուլը» աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է UOL-ը, մերսիսայդյան ակումբի տրանսֆերային նպատակը «Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոն է:

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա բրազիլացուն հաջորդ ամառ: Այնուամենայնիվ, բանակցությունները կարող են սկսվել հունվարին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա բրազիլացին անցկացրել է ինը հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: