Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն «Ատալանտայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում գոլի հեղինակ է դարձել (2:3):
Ֆրանսիացի հարձակվողի համար այդ գոլը 50-րդն էր Չեմպիոնների Լիգայում։
Չեմպիոնների Լիգայում 50 գոլ խփելու համար Մբապպեին պահանջվեց 79 հանդիպում։
Ինչպես հայտնում է OptaJose-ը, Մբապպեն դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (25 տարեկան 356 օրական), ով 50 գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում՝ 2012 թվականի Լիոնել Մեսսիից հետո (24 տարեկան 284 օրական)։