«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ծնկի կապանի սալջարդ է ստացել «Լացիոյի» հետ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի տնային հանդիպման ժամանակ (0:1): Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վրացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստը վնասվել է աջ ծնկի կողային կապանին: Այս վնասվածքը ակումբային բժիշկների կողմից բնութագրվում է որպես ոչ ծանր։
Հաղորդվում է, որ խաղացողը բաց կթողնի մոտ մեկ ամիս և հունվարին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։